Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են պատրաստում

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ են պատրաստում
13.06.2015 | 17:35

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ավարտին են հասցնում հակառուսական նոր պատժամիջոցների նախապատրաստումը, որոնք կարող են կիրառվել ՈՒկրաինայի հակամարտության սրման դեպքում՝ հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը և ԵՄ-ում իր աղբյուրները։ Նոր պատժամիջոցները նախատեսում են ընդլայնել ՌԴ քաղաքացիների և ընկերությունների սև ցուցակը։ Դիտարկվում է նաև Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական սեկտորների դեմ պատժամիջոցների ընդլայնումը։ Պատժամիջոցների քննարկումը սկսվել է Դոնեցկի մոտ մարտական գործողությունները վերսկսվելուց հետո, սակայն չի կիրառվել, քանի որ մարտական գործողությունները դադարեցվել էին։

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ